Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիային․ մանրամասնում է Արա Ղազարյանը (տեսանյութ)

Եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի ԱԳՆ-ի դիմումը և չի չեղարկել Եվրոպական դատարանի հոտեմբերի 6-ի՝ ընդդեմ Թուրքիայի կայացրած միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը հավելելով, որ ՄԻԵԴ-ը նշել է, որ այդ որոշումը կայացվել է հաստատված ապացույցների հիման վրա և ենթակա չէ բողոքարկման։

Ըստ փաստաբանի' սա ենթադրում է, որ Թուրքիան, ելնելով իր միջազգային պարտավորություններից, պետք է ենթարկվի այդ որոշմանը. Այսպիսով' վարույթը բաց կմնա այնքան ժամանակ մինչեւ Թուրքիան ամբողջությամբ կատարի Եվրոպական դատարանի որոշումը,- նշում է Ղազարյանը և հավելում , որ ՄԻԵԴ-ի այս որոշումը մեծամասամբ կանխորոշում է, որ եթե ապագայում Հայաստանը գանգատ ներկայացնի ընդդեմ Թուրքիայի, վճիռը լինելու է հօգուտ մեզ։

Հիշեցնենք Պաշտոնական Երևանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ' պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։ Դատարանը, փաստացի, բավարարել էր պահանջը, կիրառելով միջանկյալ միջոց։