Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 3
A A
Պաշտոնական

ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարին

ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցը:

Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները: