Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576429914_0_314_2774_1874_1920x0_80_0_0_5582a78b736439bed7a6d9b3c6e4ccc4
A A
Քաղաքականություն

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: 

«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: