Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը «Արմագեդոնում» զիջեց Յան-Քշիշտոֆ Դուդային (տեսանյութ)

Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: Դասական պարտիան ավարտվեց գրոսմայստերական ոչ-ոքիով, իսկ ահա լրացուցիչ կայացած «Արմագեդոնում» հաղթանակ տարավ լեհ գրոսմայստերը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց 13 միավոր և պահպանեց 3-րդ տեղը: Հաջորդ տուրում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, մեր շախմատիստը սևերով կհանդիպի նորվեգացի Արիան Տարիի հետ, որը ընդամենը 1,5 միավոր ունի: