Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը աճել են 113%-ով (տեսանյութ)

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին պետ Ռոմելլա Աբովյանը հանդես եկավ հայտարարությամբ․

«Պետք է նշեմ, որ վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է գրեթե 113 տոկոսի: Բոլորիս պատճառները պարզ են: Ելնելով ռազմական դրությունից, մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամի, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որը ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է: Բնականաբար, պարզ է, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելու արդյունքում է այս ցուցանիշների գրանցումը»,- ասաց Աբովյանը:

Համաճարակաբանը հորդորեց պահպանել երեք պարզ կանոն` կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

«Կա երեք կանոն, որոնք պահպանելու ընթացքում, մենք կարող ենք ուղղակիորեն կանխարգելել կորոնավիրուսի տարածումը»,- ասաց Աբովյանը