Բացել լրահոսը Փակել լրահոսը
1031474
A A
Պաշտոնական

Իրանի սահմանային բնակավայրում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7:30-ին Իրանի սահմանային Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթեփե գյուղում խոցվել է Ադրբեջանին պատկանող Harop («Հարոպ») տեսակի մահապարտ անօդաչու թռչող սարք:

Խոցված անօդաչուի նկարներն ու տեսագրությունը հայտնվել են համացանցում:

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչուն վնասներ չի պատճառել գյուղին, իսկ Արդաբիլի նահանգապետը հայտնել է, որ հետազոտվում է այս անօդաչու թռչող սարքի պատկանելությունն ու այն, թե ինչպես է այն վայր ընկել Իրանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է razm.info-ն: