Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լենա Նազարյան
A A
Պաշտոնական

Լենա Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր նամակ եմ ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։

Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։ Նամակով պրն. Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»։