A
A
Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կկայանան ըստ նախապես հաստատված խաղացանկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Միաժամանակ՝ Առաջին խմբի 9-րդ մրցափուլի «Լեռնային Արցախ» - «Ուրարտու-2» հանդիպումը հետաձգվել է։
Ահա առաջիկա խաղերի ցանկը․
8-րդ տուր
17․10․ «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»
17․10․ «Նոա» - «Լոռի ՖԱ»
18․10․ «Ալաշկերտ» – «Փյունիկ»
18․10․ «Արարատ» - «Գանձասար-Կապան»
19․10․ «Ուրարտու» - «Վան»