Բացել լրահոսը Փակել լրահոսը
755861931959892
A A
Քաղաքականություն

Գրոզնիում ոչնչացված զինյալները ժամանել էին արտասահմանից. Ռամզան Քադիրով

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում այսօր հրաձգություն է տեղի ունեցել, զինյալներ են ոչնչացվել: Այդ մասին ասել է երկրի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ի իր էջում՝ նշելով, որ զինյալները ժամանել էին արտասահմանից:

Քադիրովը հայտարարել է, որ ոչնչացված ահաբեկիչների մոտ զենքեր են եղել, նրանք ահաբեկչություն են նախապատրաստել:

rg.ru-ի փոխանցմամբ՝ Քադիրովն ասել է, որ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում նույնպես օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են կասկածելի անձանց մասին մասնավոր տներից մեկում»:

«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով: Այսօր առավոտյան Գրոզնու Օկտյաբրսկի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչաչացվել Է ապօրինի զինած կազմավորումների չորս մասնակից: Նրանք մի շարք ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել տարածաշրջանի տարածքում: Մարտական ընդհարման վարից առգրավվել են զենք, կապի միջոցներ, ռազմամթերք»,- գրել Է Քադիրովը: