Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+maraton 13.10.
A A
Սպորտ

Տհաճ միջադեպ Սոֆիայի մարաթոնյան վազքում. սերբ մարզուհին ուշագնաց է եղել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած մարաթոնյան վազքի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է բուլղարական Blic Sport կայքը, մարաթոնի շրջանակում անցկացրած 10.000 մ վազքի մեկնարկի ժամանակ անհատ տղամարդը մտել է վազքուղի և հրել սերբ մարզուհի Օլիվերու Եվտիչին: Վերջինս վայր է ընկել և ուշագնաց եղել: Պարզվել է, որ նա ուժեղ հարված է ստացել գլխին, ինչպես նաև վնասել է ազդոսկրը:

Տեղի ոստիկանությունն այժմ փնտրում է սերբ մարզուհու վրա հարձակված տղամարդուն: Օլիվերու Եվտիչն իր հերթին պահանջել է պատասխանատվության ենթարկել իրեն մեկնարկից դուրս բերած այդ մարդուն: