A
A
Ըմբշամարտի 2021թ աշխարհի առաջնությունը կկայանա 2020-ին. մրցավայրը փոխվել է
Աջակցիր «Ա1+»-ինԸմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է ըմբշամարտի աշխարհի առաջիկա առաջնության վայրը և ժամկետը: Ինչպես հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այն կկայանա այս տարվա դեկտեմբերի 12-20-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Իսկ ահա 2021 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նախատեսված աշխարհի առաջնությունը չեղարկվել է, քանի որ այդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվելու է Տոկիոյի օլիմպիական խաղերը, որը հետաձգվել էր մեկ տարով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախնական որոշմամբ 2022թ աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում: