Ադրբեջանը չի ընդունում միջազգային կառույցների ներկայությունը մարտի դաշտում.Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչու Ադրբեջանը չի կատարում գերիների և դիակների փոխանակման իր պարտավորությունը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների և մարմինների դուրս բերում կատարվում է, թե ոչ, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների ներկայացուցիչների երաշխավորությամբ, ովքեր պետք է մտնեն մարտական գործողությունների վայր, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»:
Արցախի Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ Արցախի Պաշտպանության բանակը կատարել է համապատասխան զորքերի վերախմբավորումներ:
«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը»,- ասաց Հովհաննիսյանը: