Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+babayan edgar
A A
Սպորտ

Ռուսական ակումբները հետաքրքված են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի պրեմիեր լիգայի երկու ակումբներ: Այդ մասին հայտնում է ռուսական Soccer կայքը:

«Հայաստանի ֆուտբոլիստներն այս մրցաշրջանից ալևս չեն համարվում լեգեոնական Ռուսաստանում: Էդգար Բաբայանը ցանկություն չունի հանդես գալ Դանիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում, այդ իսկ պատճառով նա իր ակումբի՝ «Հոբրոյի» ղեկավարությանը խնդրել է տրանսֆերի հանել իրեն: Հայազգի կիսապաշտպանով հետաքրքված են «Սոչին» և «Ուրալը», ընդ որում վերջինս արդեն բանակցություններ է վարում ֆուտբոլիստի գործակալի հետ», - գրում է աղբյուրը:

Նշենք, որ Էդգար Բաբայանը ծնվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել Դանիայում, որտեղ հրավիրվել է երիտասարդական հավաքական: 2018 թվականից 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: