Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

«ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքում  «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնությունը իրականացնում է ակցիա՝ տրամադրելով հարթակ այն հայ արտադրողներին, ովքեր պատրաստ են վաճառել իրենց ապրանքը ինքնարժեքին մոտ գնով՝ հասույթը փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նախաձեռնության հիմնադիր Ֆլորա Վարդանյանի խոսքով՝ մասնակցությունը շատ հեշտ է:

«Արտադրողները մեզ ուղարկում են իրենց արտադրանքից այն նմուշները, որոնք պատրաստ են տրամադրել այդ նպատակին ծառայելու համար,  և մենք պատրաստում ենք միանման նկարներ ու տեղադրում ենք մեր էջում՝ հատուկ բացված տարածքում»,- ասում է նա։

Ինչպե՞ս է կատարվում այս գործընթացը․

Գնորդը ընտրում է այն ապրանքը, որը դեռ վաճառված չէ, նշված գումարը որոշակի գրությամբ փոխանցում է հիմնադրամ, կտրոնը ներկայացնում «Հայկական Ապրանքանիշ»-ին և ստանում իր ապրանքը։

Այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ և բազմաբնույթ ապրանքանիշներ, որոնք արդեն մեծ վաճառք են իրականացրել։

Կազմակերպիչները  նշում են, որ այս ամենը նաև աջակցում է արտադրողներին, քանի որ նրանք ստանում են ճանաչելիություն։

Նրանց խոսքով՝ մարդիկ ավելի հասանելի գնով ձեռք բերելով արտադրանքը, հետագայում կդառնա նրանց հաճախորդը։

Այս առցանց հարթակը հնարավորություն է տալիս նաև վաճառք իրականացնել մարզից մարզ՝  փոստային տարբերակով։