Բացել լրահոսը Փակել լրահոսը
կնունք
A A
Մարզեր Հասարակություն

Արցախցի երեխաները մկրտվեցին

Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտության արարողություն է։  Մկրտվում են արցախցի 50 երեխա՝   հանուն խաղաղության։ 

Վեդին ժամանակավոր տուն է  դարձել  մոտ 300 արցախցու համար։ Ընտանիքներին հյուրընկալած երիտասարդները մեզ հետ զրույցում պատմում են, որ երեխաներն արդեն ժպտում են, դռան թակոցից  վեր չեն թռչում, գիշերները խաղաղ քնում են։

«Չէինք պատկերացնում, որ լրիվ անծանոթ մարդիկ մի շաբաթ հետո դառնալու են  ընտանիքի անդամ»,- ասում է երեխաների հետ աշխատող կամավորներից Արթուրը։

Վեդու մշակույթի տունը վերածվել է պարենատան, քաղաքի երիտասարդներն ամեն ինչ անում են, որ արցախցիները իրենց լավ զգան։

«Սկզբում բարդ էր․ հյուրերը մեզ չէին ճանաչում, չէին վստահում, երեխաներն անգամ վախենում էին մոտենալ։ Հիմա, եթե մի օր չենք գնում, սկսում են զանգել, անհանգստանալ»,- պատմում են երիտասարդները, ովքեր չեն ուզում  իրենց անուններով ներկայացնենք, քանի որ, իրենց խոսքով,  գործն անում են բոլորը, ամբողջ քաղաքը։

երեխա2.jpg (287 KB)