A
A
Ձեռնարկվել են հարձակողական գործողություններ և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղությամբ․Արծրուն Հովհաննիսյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ, քիչ առաջ ասուլիսին հայտարարեց Հայաստանի պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Միաժամանակ նշեց, որ ՊԲ ստորաբաժանումները կանխել են Ադրբեջանի ԶՈւ-ի առաջխաղացումները:
Ըստ նրա` նաև մեկ ԱԹՍ է խոցվել, որոշ հատվածներում հարաբերական անդորր է պահպանվել, սակայն ոչ ամբողջությամբ, որպեսզի հնարավոր լիներ դիակների դուրսբերում և ռազմագերիների փոխանակում, ինչի մասին նշված է հրադադարի մասին փաստաթղթում:
Ադրբեջանական կողմն էլ ողջ օրվա ընթացքում հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից: