Ալիեւի հարցազրույցը PБК-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների կազմը պետք է փոխվի,-հայտարարել է Իլհամ Ալիևը РБК հեռուստաընկերության հետ զրույցում։
«Եթե մենք ցանկանում ենք լուծել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ձևաչափի շրջանակներում»,- ասել է Ալիևը՝ հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորելով Թուրքիայի դերը։
Ալիեւը գովերգել է Թուրքիային, Ռուսաստանին համարել Հայաստանի միակ պաշտպանը, առանց որի Հայաստանը գոյություն չէր ունենա, վստահեցրել, որ գնալու է Արցախ շուտով։ Չի թաքցրել՝ ինչքան է զայրացել, երբ Արցախի նախագահը երդվել է Շուշիում, երբ իմացել է, որ ուզում են Արցախի ԱԺ նստավայրը տեղափոխել Շուշի, եւ այլն։ Արցախը ճանաչելու՝ միջազգային հանրությանը ուղղված կոչը համարել է ոչ ադեկվադ, ինչպես միշտ սպառնացել։ Բոլոր դեպքերում՝ պատրաստակամություն է հայտնել Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ սկսել, թեեւ գնալու են մինչեւ վերջ, նպատակն էլ չի փոխվում։ Եթե ռազմական գործողություններ չսկսվեին, բանակցությունները մի 30 տարի էլ կտեւեին, եւ մեզ կասեին՝ համակերպվեք,- ասում է Ալիեւը՝ խոստովանելով՝ ինչու են հարձակվել։ Նա նաեւ հայտնել է՝ Փաշինյանին չի վստահում։
Մանրամասները՝ տեսանյութում