Բացել լրահոսը Փակել լրահոսը
120845075_3518303474857797_2396585300938541795_o
A A
Պաշտոնական

ՍԱՏՄ-ն զգուշացնում է՝ խստորեն պատժելու են

ՀՀ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը գրել է․

Հարգելի բարեկամներ Հայաստանի հիվանդանոցների և բժիշկների քանակը նախատեսված է նորմալ պայմաններում հիվանդներին օգնություն ցույց տալու, բուժելու, կյանքները փրկելու համար, պատերազմը արդեն մեծ ծանրաբեռնում է բժշկական համակարգի վրա։ Նոր կոռոնավիրուսային վարակը նոր թափով գլուխ է բարձրացնում։
 
Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պահպանում հակահամաճարակային միջոցառումները միտումնավոր վնասում է առողջապահական համակարգին։ Մարդիկ կարող են մահանալ միայն այն պատճառով, որ ժամանակին չեն կարողանա ստանալ բուժ օգնություն։
Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական առողջության վրա թքած ունենալու պատճառով վտանգում եք մարդկանց կյանքերը։
 
Բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
վերահսկողության ոլորտում խստորեն պատժվելու են հակահամաճարակային միջոցառումները չպահելու համար։ Խնդրում եմ որևէ մեկը չնեղանա մեզանից։ Նմաններին տուգանելուց բացի հետամուտ եմ լինելու, որ հանրային իրազեկում լինի և այդպիսի տնտեսվարողները հանրության կողմից դիտարկվեն որպես վտանգավոր։
Մի խանգարեք մեր հաղթանակին։