A
A
Հատված Նյու Յորքի ակցիայի եւ ավտոերթից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք վանկարկում են` «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար` մինչև վերջ»:
Երթի ընթացքում մասնակիցները պահանջում են նաև դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետությունն ահաբեկիչ է և ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը: Վերջում ակցիայի մասնակիցները փակել էին Բրուկլինի կամուրջը, պահանջելով որ ԶԼՄ-երը լուսաբանեն իրենց ակցիան։