Ադրբեջանը շարունակում է հարձակումը ԼՂ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:
Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:
Ceasefire announced in joint statement of 9 October in #Moscow must be respected and implemented. #Azerbaijan continued attacking #NagornoKarabakh after 12pm today, violating their commitment. #Stepanakert is bombed right now. This is heinous aggression
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 10, 2020