Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին եւ 1 միլիոն նվիրաբերել (տեսանյութ)

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Քիմ Քարդաշյանը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:

Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան համահայկական հիմնադրամին»:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 90 միլիոն դոլար: