Բացել լրահոսը Փակել լրահոսը
Россия - Азербайджан - Армения
A A
Պաշտոնական

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։