A
A
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. Արայիկ Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լրացում է արել իր նախորդ գրառմանը, որում նշել էր, որ իր՝ այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է:
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։
Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա: