Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 9.10.
A A
Սպորտ

Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին․ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 

Ինչպես նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում, նման օգնությունը լինելու է շարունակական:

«Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին», - նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ֆեդերացիան «Օլիմպավան»-ում հանդիպում է կազմակերպել ըմբիշների, մարզիչների, վետերանների և մարզաձևի սիրահարների մասնակցությամբ։