Բացել լրահոսը Փակել լրահոսը
1571821997_0_117_3124_1874_1920x0_80_0_0_ad833e3ac142a1d3701900293679cd43
A A
Քաղաքականություն

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց ԱԳ նախարարների մասնակցությունը Մոսկվայում կայանալիք քննարկմանը

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:

«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները: