Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro
A A
Սպորտ

Հայաստանի երկու մրցակիցները կպայքարեն Եվրո-2020-ի ուղեգրի համար

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում կայացել են անցումային փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Սոֆիայում, որտեղ Հունգարիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց տանտերերին՝ բուլղարացի ֆուտբոլիստներին: Սեփական դաշտի պատերը չօգնեցին նաև Նորվեգիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներին: Նորվեգացիները Օսլոյում 1:2 հաշվով պարտվեցին Սերբիային, իսկ բոսնիացիները 11մ հարվածաշարում զիջեցին Հյուսիսային Իռլանդիային՝ 1:1, 11մ՝ 3:4: Իսլանդիայի ընտրանին սեփական դաշտում հաղթեց Ռումինիային՝ 2:1, Սլովակիան՝ Իռլանդիային՝ 1:0, Շոտլանդիան՝ Իսրայելին՝ 0:0, 11մ՝ 5:3:

2020թ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի երկու մրցակիցները՝ Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան, նույնպես հաղթահարեցին կիսաեզրափակիչ արգելքը: Վրացի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1:0 նվազագույն հաշվով առավելության հասան Բելառուսի նկատմամբ, իսկ հյուսիսմակեդոնացիները հաղթեցին մրցաշարի նորեկ Կոսովոյին՝ 2:1, որը ներկայում գլխավորում է Հայաստանի ազգային թիմի նախկին մարզիչ Բեռնար Շալանդը:

Թիմերն այժմ կհանդիպեն եզրափակիչում, որտեղ կխաղարկեն թափուր մնացած 4 ուղեգրերից մեկը: Խաղը կկայանա նոյեմբերի 12-ին, Թբիլիսիում:

Եզրափակիչ մյուս զույգերը.

Հունգարիա – Իսլանդիա

Հս. Իռլանդիա – Սլովակիա

Սերբիա – Շոտլանդիա