Բացել լրահոսը Փակել լրահոսը
64902_b
A A
Պաշտոնական

Հրդեհ բնակելի շենքում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի
փողոցի թիվ 71 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական
հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և  Ճգնաժամային
կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ 3-րդ հարկի շքամուտքում այրվել է մեկ գազի հաշվիչ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով: