Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ ՈւՂԻՂ (տեսանյութ)

Ռմբակոծությունների հետեւանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթեւ կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։

Այս մասին այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային եւ արտադրական օբյեկտներ։

Հովհաննիսյանը հայտնեց, որ տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա եւ այսօրվա ցուցանիշները։

Հովհաննիսյնանը հայտնեց նաեւ, որ հակառակորդը այսօր հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով եւ ավելի սաստիկ հարձակում է նախաձեռնել, իսկ հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա եւ այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ ։

Ինչ վերաբերում է առաջնագծում դավաճանության մասին լուրերին, Հովհաննիսյանն ասաց ' պատերազմների ժամանակ հերոսությունների, իսկ մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին լինում են նաեւ դավաճանություններ. դա պատերազմ է.

«Ցավոք, պատերազմում դրանք անխուսափելի բաներ են։ Կարեւորը որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, գտնել թերությունները, շտկել եւ առաջ գնալ։ Մեր ամրությունը կայուն է»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հայտնեց, նաեւ ,որ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի շնորհիվ վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք, ինչը, ըստ Հովհաննիսյանի, բավականին լավ ցուցանիշ է։