Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել, անդրադառնալով Ջաբրայիլի ուղղությամբ հաջողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Այսօր և երեկ բեկումնային մարտեր էին, դրա համար վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով: Դրանք շատ համառ են` մեծաքանակ ուժերի կիրառմամբ: Կարող է մոտ օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այսօրվա մարտերին Հովհաննիսյանն ասաց, որ մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի:

«Այսօր մինչև կեսօր հակառակորդը ունեցել է 260-280 զինծառայողի ու ահաբեկիչների կորուստ: Ունեցել է 60-80 զրահատեխնիկայի կորուստ, զգալի թվով նաև սարքին վիճակում զրահատեխնիկա է մնացել մեր ԶՈՒ-ի ձեռքին»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ թվերը կեսօրից հետո բավականին աճել են: