Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ծառուկյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժեց փաստաբանների դիմումը (տեսանյութ)

 Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանների դիմումը, նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, -այս ամսին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը․

«Կարող ենք արձանագրել, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է, որովհետև սրանով դատական համակարգը ցույց տվեց, որ Վերաքննիչ դատարանին կոտրել են, կեցցե ԱԱԾ-ն, կեցցե Դատախազությունը, որ կարողացան դատական համակարգը հասցնել այս օրին»։

Ըստ փաստաբանի՝ սա դատարանի որոշումը չէր և դատարանի փոխարեն կայացվեց սա․

«Ամեն ինչ վկայում է, որ սա գծագրած որոշում է, Վճռաբեկ բողոք կներկայացնենք, բայց Վճռաբեկ դատարանից այլևս որևէ հույս չենք կարող ունենալ, որովհետև Վճռաբեկ դատարանը ընդհանրապես սպառված դատարան է, եթե հաշվի առնենք այն, ինչ տեղի ունեցավ այս գործով նախորդ Վճռաբեկ բողոքների ընթացքում»։

Փաստաբանը վստահեցրեց՝ մի օր կբացահայտվի ամբողջ մեխանիզմը, որն ըստ նրա՝ գծագրվել է մեկ ամբողջ համակարգի կողմից։

Փաստաբան Սամվել Դիլբանդյանն էլ հավելեց, որ եթե Ծառուկյանին ազատությունից զրկելու հիմքում դրված է նրա՝ գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը, դա պետք է հաստատվի ոչ թե վերացական դատողություններով, այլ հետևյալ հանգամանքներով․

«Կա արդյո՞ք դատավարության մասնակիցների նկատմամբ որևէ ազդեցություն, նման փաստական տվյալ դատախազությունը և նախաքննության մարմինը չներկայացրին, ընդհակառակը՝ փաստեցին հակառակը»։

Փաստաբանն ասաց՝ դատական նիստի ընթացքում բարձրացրել են գրավի հարցը, բայց դատական իշխանության ձեռքով իրականացվում է քրեական հետապնդում։