Բացել լրահոսը Փակել լրահոսը
erb-xaytarak-es-linum-mijazin-n179914-1-1200x900
A A
Պաշտոնական

Մեր երկրի համար ավելի քան երբևէ ծանր է յուրաքանչյուր լրացուցիչ հիվանդի բուժումը. բժշկի կոչը

Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ

Մեր երկրին այս օրերին ավելի քան պետք են առողջ ու ուժեղ քաղաքացիներ։ Մեր երկրի համար ավելի քան երբևէ ծանր է յուրաքանչյուր լրացուցիչ հիվանդի բուժումը։ Մեզ անհրաժեշտ են չծանրաբեռնված ու ազատ մահճակալային ֆոնդերով կլինիկաներ։
 
Մեզ բացարձակ պետք չի կորոնավիրուսային նոր ալիքն ու նոր մահերը... Բոլորիդ հորդորում ու խնդրում եմ՝ ԴԻՄԱԿ ԿՐԵՔ։ Ձեր առողջ լինելն արդեն օգնություն է մեր հայրենիքին...»: