Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից.Եվրախորհրդարանի անդամ (տեսանյութ)

«Բարձր ներկայացուցիչ Բորել, մենք բոլորս սգում ենք Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյո՞ք մենք պետք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։ Բարեկրթությու՛ն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չպատկերել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության (ամբիցիայի) հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է։» Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերս (Շվեդիա) "High representative Borrell, we all lament the casualties in Nagorno-Karabakh, we all support the non-military solution but should we pretend Armenia and Azerbaijan are tarred with the same brush? No! This is a war of aggression by the Azeri dictator Aliyev, supported by the president Edogan's Jihadist allies, to enforce the injustice of Josef Stalin's separation of Nagorno-Karabakh from Armenia. Sanction the aggressor Aliyev, expel Turkey from OSCE Minsk group. Have the courtesy not to portrait the suffering people of Artsakh as equally belligerent as president Aliyev. In the words of Andrei Sakharov: for Azerbaijan the issue of Nagorno-Karabakh is a matter of ambition, for the Armenians of Karabakh it’s a matter of life and death." MEP, Charlie Weimers, Member of the Committee on Foreign Affairs