Բացել լրահոսը Փակել լրահոսը
RIAN_6220948.HR-pic4_zoom-1500x1500-66135
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունի Հայաստանի, բայց ոչ Ղարաբաղի առջեւ. Պեսկով

Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պարտավորությունները, կարող է կանգնել Հայաստանի կողքին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նա նշել է.

«Անվտանգության ապահովման առումով պարտավորությունները. եթե ՀԱՊԿ անդամ երկիրը որեւէ ագրեսիայի, արտաքինից հարձակման է ենթարկվում, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել տվյալ պետությանը»:

Պատասխանելով հարցին, թե որ դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի զինվորականների ուղարկել ԼՂ հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ դա «չի բխում ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններից»:

«Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ՌԴ նախագահ Պուտինը հստակ պարզաբանել է եւ սահմանազատել այդ երկու հարցերը, ՀԱՊԿ-ի մասով պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,-պարզաբանել է Պեսկովը:

Նա ասել է, որ տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ են ընթանում, չեն հաստատվել: