Բացել լրահոսը Փակել լրահոսը
58adb88b97425
A A
Պաշտոնական

Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին

Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ
 
Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը ս.թ. հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ «առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ - զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում»:
Ի շարունակություն դժգոհության հայտարարությանն Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար: