A
A
Մեղրիի քաղաքապետը վիրավորվել էր Արցախում. նա վիրահատվել է
Աջակցիր «Ա1+»-ինՄեղրիի համայնքապետը վիրավորում է ստացել Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, նա վիրահատվել է:
Մեղրիի հանայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։
Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։
Մեղրիում իրավիճակը հանգիստ է»: