Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Իրանք Ղարաբաղ չունին, Ղարաբաղը հայիննա․ Արցախցիները սպասում են տունդարձին (տեսանյութ)

Հենց թշնամին սկսեց կրակել Հադրութի շրջանի Այգեստան համայնքից Գյումրի եկան Մայիլյանները։ տեղավորվեցին, հարմարվեցին, սակայն մտքով էլի իրենց Այգեստանում են, որ թշնամու հարվածից զերծ չմնաց։

Ընտանիքի ավագ դուստրը՝ Ալյոնան, թողել է ամեն ինչ՝ սիրելի Արցախը, դպրոցը և ընկերներին։ Շուտով 15 տարեկան կդառնա։ Ծնունդը այնտեղ, հայրենի տանն է նշելու։ Հիմա իրենց տան ու Արցախի մասին միայն լրատվական թողարկումներից են լսում։