Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանին չհաջողվեց մտնել շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն ավարտեց ելույթները առցանց անցկացվող արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Կիսաեզրափակիչում 20-ամյա մեր գրոսմայստերը մրցեց հնդիկ շախմատիստ Նիհալ Սարինի հետ: Ավաղ, պայքար այս անգամ չստացվեց: 5+1 պարտիաների մրցամարտում գրանցվեց 4,5:3,5 հաշիվ՝ հօգուտ մրցակցի: 3+1 պարտիաներում արձանագրվեց 5:3, իսկ 1+1-ում՝ 7,5:2,5 արդյունք: 

Այդպիսով, 16-ամյա հնդիկ գրոսմայստերը ընդհանուր 17:9 հաշվով հաղթանակ տարավ և մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ալեքսեյ Սարանա - Ջեֆրի Քսյո ռուս-ամերիկյան զույգի հաղթողի հետ: Հայկ Մարտիրոսյանը վերջինիս անհաջողակի հետ կբաժանի 3-4-րդ տեղերը: