Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Ռուսաստանը մեզ հետ է ՝ բառիս բոլոր իմաստներով․մի տրվեք սադրանքներին»․ Ռուսաստանի հայերի միության ԿՈՉԸ (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միությունը տարածել է հետեւյալ կոչը, որը ներկայացնում ենք ստորեւ․ 

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի օգնության համար ստեղծված Ռուսաստանի հայության միասնական շտաբը տեղեկացնում է։

Համատեղ ուժերով մենք ձեռնարկում ենք ամեն քայլ, որպեսզի օգտակար լինենք առաջնագծում մարտնչող մեր քաջարի զինվորներին։ Գնվում են անհրաժեշտ պարագաներ, հումանիտար օգնությունը տեղափոխելու համար կազմակերպվում են չարտերային թռիչքներ, համակարգվում են տարբեր կազմակերպությունների կողմից հայրենիքին աջակցելուն ուղղված քայլերը։

Մենք Ռուսաստանի իշխանության ամենաբարձր օղակներում ներկայացնում ենք մեր խնդիրները և Ռուսաստանի քաղաքացի մեր հայրրենակիցների ակնկալիքները։ Հավաստիացնում ենք, որ Ռուսաստանի թվացյալ լռությունը ամենևին անգործության կամ չմիջամտելու նշան չէ։

Ռուսաստանն իր տեղում է։

Ռուսաստանն իր տեղում է բոլոր իմաստներով։

Ուստի կոչ ենք անում՝ Չենթարկվել սադրանքներին։

Ցույցեր, երթեր ու այլ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչերը չեն բխում մեր շահերից։ Դա հայ-ռուսական հարաբերություններին լարվածություն հաղորդելու հակառակորդի երազանքն է, որ իրականացվում է հայալեզու կեղծ օգտատերերի ու այլ տեղեկատվական միջոցներով։

Եթե ցանկանում եք ֆիզիկապես օգտակար լինել հայրենիքին, իրական ճակատն Արցախում է, եղեք այնտեղ, այլ ոչ Ռուսաստանի հրապարակներում։ Հայրենիքին օժանդակելու մյուս միջոցը ֆինանսական և հումանիտար օգնությունն է։

Կոչ ենք անում նվիրատվություններն անել միայն պաշտոնական ու վստահելի միջոցներով։ Անմիջապես Արցախին օգնելու համար փոխանցումները կատարել Ֆինանսների նախարարությանը։

Մանրամասները` minfin-nkr.am կայքում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կարելի է կատարել www.himnadram.org կայքում։ Ֆինանսապես օժանդակել չկարողանալու դեպքում կարող եք օգնել կազմկերպչական աշխատանքներին ձեր անմիջական մասնակցությամբ։

Զերծ մնացեք Ռուսաստանում ադրբեջանցիների հետ հնարավոր բախումների սադրանքներից։ Միասնական ուժերով պետք է թույլ չտալ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել Ռուսաստան ու այլ երկրներ։

Արցախի օգնության ռուսահայության միասնական շտաբը գործում է շուրջօրյա ռեժիմով։ Այցելեք մեր կեկնտրոնական գրասենյակ՝ Սովետական բանակի փողոց, տուն 8 հասցեով կամ զանգահարեք +7 (925) 304-59-71 Մենք միասնական ենք։ Միասին մենք ուժեղ ենք։ Եւ, վստահաբար, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ