Բացել լրահոսը Փակել լրահոսը
eVZLquL7HQVju7poJvLNzmiu12
A A
Քաղաքականություն

Մենք ապացուցել ենք, որ մենք ենք մեր կյանքի երաշխավորը․  Ամո Շարոյան 

 Ցավոք մենք նույնպես կարող ենք հայտնվել համաշխարհային գլոբալ պայքարի թատերաբեմում։ Մենք բոլորս պետք է գործենք հանուն մեր երկրի անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և մեր ընդհանուր տանը՝ Հայաստան աշխարհին սպառնացող վտանգի վերացման համար։ Ժամանակը չի սպասում, հավաստի տվյալների համաձայն Ադրբեջանի զինված ուժերը ղեկավարվում և թելադրվում են Թուրքիայից ժամանած զինվորականների կողմից, որոնք ադրբեջանցի երիտասարդներին «ուղարկում» են կործանման։ Իսկ Ադրբեջանի առավել ևս Ալիևյան կլանի գոյությունն իրենց շատ չի հետաքրքրում։ Միգուցե Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան Կայսրությունը։ 
  Ժամանակին Հռոմի Պապը կոչ է արել պայքարել սեփական անտարբերության դեմ, պայքարել «կեղծ» չեղոքության դեմ։
  «Միջազգային հանրություն» մեծ չարիք է կախված մեր տարածաշրջանի գլխին, այսօր հրատապ համախմբվելու կարիք կա, մեր տարածաշրջանում վճռվում է ոչ միայն մեր, այլ բոլորիս ճակատագիրը։ Ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Աշխարհի գերհզորներ մեր տարածաշրջանում պատերազմ է, որը սպառնում է բոլորիս։ Եկել է ռեալ մտածելու ժամանակը։ Հավատացեք եթե հետ ես ընկնում ժամանակի ընթացքից, կամ չես գնահատում այն դառը պատասխանները չեն ուշանում։ Մենք լռել, սպասել, հանդուրժել գիտենք, ճակատագրի բախտից նեղանալ չգիտենք, բայց հաստատ ազատ ու անկախ ապրել գիտենք։ Կյանքը հավերժ չէ, այն ինչ կառուցվել է տարիներ շարունակ, կարող է կործանվել նաև մեկ ակընթարթում։ Միևնույն է մենք հայաստանցիներս կշարունակենք կառուցել, որովհետև ապրելու կամք ու իրավունք ունենք։ 
  Մեր սրտում առկա է ցավը որը վաղեմություն չունի։ Երիտասարդների մահը, անմեղ քաղաքացիների, նույնիսկ երեխաների մահը մտածում ենք կարող է չարը հաղթել է բարուն, բայց ոչ միևնույն է կյանքը կհաղթի, մենք կհաղթենք։ Վստահեմ որ հերթական փորձությունն էլ կհաղթահարենք։ 
  Մենք անկեղծորեն հավատում ենք Աստծուն, հավատում ենք մեր հաղթանակին, մենք չենք ընդունում ատելություն և մոլագարության հասցնող չարության ցանկացած դրսևորում։ Հավատացած ենք ու վստահ, որ մեր ապրելու իրավունքը մեր ձեռքում է, իսկ աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում։
  Հայոց բանակի զինվոր եղիր այն ամուր «վահանը», որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր «վահանի» ամրությանը։ Ադրբեջանաթուրքական ահաբեկիչները հարվածում են խաղաղ բնակավայրերին, որն ինքնինքստյան նշանակում է որ հակառակորդի բոլոր պլանները տապալվել են։ Խաղաղ բնակչությանը հրետագործելը հատուկ է ահաբեկիչներին, այսօր պարզ է, որ Բաքուն և Անկարան կրկին սխալվել են։ Մենք կռվում ենք մեր ընդհանուր տանը, խաղաղ ապրելու համար, մենք չենք վախենում, մենք չենք ահաբեկվում, մենք չենք ընկճվում, բայց երիտասարդներ են զոհվում։ Խաղաղ բնակիչներ են սպանվում։ Սթափվեք օր առաջ, ձեր մասին մտածեք, մենք վերջ տեսնում ենք գլոբալ խաղաղություն և անվտանգությունը վտանգի տակ է։ Մենք լավ տեսնում ենք, մնում է դուք էլ «լավ» տեսնեք։ Ժամն է կանխել թուրքական ռազմական միջամտության ընդարձակումը։ Վտանգը ռեալ է, «աչքերը փակելու» ժամանակը չէ։ Հավերժ փառք մեր զոհերին, ցավակցում ենք, շատ ափսոս ի սեր Աստծո մի քչացեք, մի հեռացեք, ձեր կորուստն ահավոր է, շատ ծանր ու ցավալի։ 
  Տղերք ջան կորստյան արցունքները շատ ցավոտ են, սպասում եմ դիմավորելու, գրկախառնվելու ուրախ արցունքներին։ Մենք երբեք ձեզ բացակա չենք դնելու, չէ որ դուք զոհվել եք մեր ապրելու համար։
 Մենք հաղթելու ենք։
 
 Աստված պահապան, Xwade qomak
 
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային 
միավորում ՀԿ խորհրդի նախագահ  
 
 Ամո Շարոյան