Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դեսպանատուն ՌԴ-ում
A A
Պաշտոնական

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է արել հաջակցություն Արցախի ակցիաներ չանցկացնել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։

«Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։

Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։ Հերթական անգամ խնդրում են ձեզ, անկախ քաղաքացիությունից՝ հետևել ՌԴ օրենքներին, չտրվել սադրանքներին ու հայտնել մեզ նման հնարավոր դրսևորումների դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։