Բացել լրահոսը Փակել լրահոսը
YSMU
A A
Պաշտոնական

Բժշկական համալսարանում կազմակերպվել է առաջին բուժօգնության դասընթաց

Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը` ԵՊԲՀ-ում կազմակերպվել է առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել:

 ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար, բժիշկ Խաչատուր Մարգարյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես կարելի է ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով արտակարգ իրավիճակներում փրկել տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիների կյանքը՝ մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։

  Նախաձեռնության համակազմակերպիչ, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ դասընթացները կանցկացվեն մի քանի փուլերով՝ հիմնական գիտելիքներից մինչև խորը գիտելիքներ՝ պայմանավորված մասնակիցների քանակից և նրանց մասնագիտական ունակություններից:

 «Տարիքային որևէ սահմանափակում չկա, անգամ անչափահասներն ու մեծերն են ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացներին: Առաջին բուժօգնության հմտությունների տիրապետելը կարևոր է բոլոր ժամանակներում»,-եզրափակեց Սահակյանը: