Բացել լրահոսը Փակել լրահոսը
LXH_Zinanshan.5f7b07be8585a
A A
Պաշտոնական

Նորօրյա հերոսներ

Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը <<Մարտական ծառայություն>> մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են:

Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը, 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ <<Արիության համար>> մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են…:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն