Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանե
A A
Պաշտոնական

Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. խոսնակի պարզաբանումը

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել ՀՀ-ում: