Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Altibox Norway Chess. առաջին տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր կմեկնարկի Altibox Norway Chess շախմատի թվով 8-րդ մրցաշարը, որին կմասնակցեն վեց գրոսմայստեր, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: 

Նրա առաջիկա մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նորվեգացի Թարի Արիանը, աշխարհի փոխչեմպիոն, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, իրանցի 18-ամյա շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան և լեհ երիտասարդ գրոսմայստեր Յան Քշիշտոֆ Դուդան, այսինքն՝ երեք փորձառուները կմրցեն երեք հեռանկարայինների հետ:

Գերմրցաշարն անցնելու է երկու շրջանով, 120 րոպե + 10 վայրկյան ժամանակաչափով: Հաղթանակի համար տրվելու է 3 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն լրացուցիչ պարտիա՝ «Արմագեդոնի» կանոններով: Դրա հաղթողը կվաստակի 1,5, իսկ պարտվողը՝ 1 միավոր:

Մրցանակային հիմնադրամը 1,81 մլն նորվեգական կրոն է: Առաջին տեղ գրավողը կստանա 700 հազար, վերջին տեղը՝ 160 հազար կրոն պարգևավճար:

Այսօր կայանալիք առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ: