Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՔԱՎ
A A
Պաշտոնական

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱՎ

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։  

Կարևորելով իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը` հայտնում ենք նման տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացման մասին՝ համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով:  

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093339441, 093111615 կամ գրել հետեւյալ էլ-փոստի հասցեին՝ [email protected] 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ