Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը Երևան կժամանեն այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ գիշերը, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան:
Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը: Թիմին չի կարող միանալ նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա հավաքականին գալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:
Ուսումնամարզական հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով: