Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis skandal
A A
Սպորտ

Ռուսաստանցի թենիսիստուհին կասկածվում է պայմանավորված խաղի մեջ

Փարիզում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում սկանդալ է հասունանում: Ռուսաստանցի թենիսիստուհի Յանա Սիզիկովան կասկածվում է պայմանավորված խաղի մեջ: 

Ինչպես գրում է գերմանական Die Welt թերթը, Ֆրանսիայի ոստիկանությունն ու թենիսի հակակոռուպցիոն ծառայությունն այժմ քննում են կանանց զուգախաղերի առաջին փուլի Յանա Սիզիկովա/Մեդիսոն Բրենգլ – Անդրեա Միտու/Պատրիսիա-Մարիա Ցիգ հանդիպման ընթացքը:

Ւնչպես նշում է աղբյուրը, երկրորդ սեթի 5-րդ խաղափուլում, երբ հաշիվը եղել է 2:2, Ռուսաստանից թենիսիստուհին երկու անգամ կրկնակի սխալ է թույլ տվել մատուցման ժամանակ, որի արդյունքում նա և իր խաղընկերը պարտվել են: Այդ ժամանակ բուքմեյքերական ընկերություններում խոշոր խաղադրույքներ են կատարել նման արդյունքի վրա:

Հանդիպումից հետո լուրեր են տարածվել, որ այդ խաղը պայմանավորված բնույթ է կրել: Թենիսի հակակոռուպցիոն ծառայությունն անմիջապես սկսել է հետաքննություն անցկացնել: Այժմ այդ հարցով զբաղվում է նաև Ֆրանսիայի ոստիկանության համապատասխան բաժանմունքը: 

Եթե ապացուցվի Յանա Սիզիկովայի մասնակցությունը պայմանավորվածության մեջ, ապա նրան սպասում է 250 հազար եվրո տուգանքից մինչև ընդհուպ ցմահ որակազրկում՝ կապված մեղավորության աստիճանից: