Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը իր աջակցությունն է հայտնել մեր երկրին:

Հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասեր հայ  հասարակությունը   բազմիցս վայելել է  <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի հրավերով, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին:

 «Ինստագրամի» իր էջում երաժիշտը գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստան»:

Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:

Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներով հանդես գալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:

«Ես հավատում եմ,  երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգներ ունենալ , քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը:

<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ      բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը: Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:

Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: