A
A
Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՀակառակորդը կրկին հարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»,- նշում է Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածել է նաև ինքնաթիռով:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: