Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Պողոսյան
A A
Պաշտոնական

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց․ Վահրամ Պողոսյան

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին: ՖԲ-ի իր էջում գրել է  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

ԼՐԱՑՈՒՄ- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Կան զոհեր ու վիրավորներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում: ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հակառակորդն ունի բազմաթիվ կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: